Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացել էր «Մարտի 1»-ի գործով հերթական նիստը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չէին ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան:
Նիստերի քարտուղարն ասել է, որ Օհանյանն ու Խաչատուրովը պատշաճ ծանուցվել են, իսկ Քոչարյանի ծանուցումը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով:
Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը առարկել է դատարանի գործողությունների դեմ «մեղադրյալ» եզրույթն օգտագործելու համար: Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդել է նրանց հարկադրաբար դատարան ներկայացնել:
Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբաններն առարկել էր միջնորդության դեմ։ Նրանք պնդել են իրենց պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և որ հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ: