Չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն այն մասին, թե Սիրիայում հատկապես ում է ուղղված Հայաստանի մարդասիրական օգնությունը

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Այսօր մի պահ բացվեց հայ-թուրքական սահմանը և հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հայաստանից ուղևորվեցին Սիրիա:
Անշուշտ, հումանիտար օգնությունը շատ կարևոր և գնահատանքի արժանի նախաձեռնություն է, սակայն …

Այս պարագայում, գոնե` ինձ, անհասկանալի է, թե ում է հասցեագրված Հայաստանի հումանիտար բեռը: Տրամաբանորեն` այն պետք է հասցեագրված լինի Սիրիայի ալավիներով բնակեցված շրջանների բնակիչներին: Եվ, եթե այդպես է, ապա ՀՀ կառավարության նախաձեռնությունը ողջունելի է: Սակայն, որևէ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար բեռի հասցեն:

Բացի դրանից` Սիրիայի ալավիներով բնակեցված շրջաններն այժմ կամ դատարկ են, կամ գտնվում են խիստ հսկողության տակ: Արդյո՞ք Հայաստանի բեռնատարները կարող են շրջանցել այդ «խիստ հսկողությունը»: Որպես օրինակ հիշեցնեմ, որ պաշարված Արցախում այդպես էլ չհայտնվեց Փարիզի քաղաքապետի և, ըստ այդմ, Ֆրանսիայի ուղիղ աջակցությունն ունեցող հումանիտար բեռներով բեռնված ավտոշարասյունը:

Չերկարացնեմ: Չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն այն մասին, թե Սիրիայում հատկապես ում է ուղղված Հայաստանի մարդասիրական օգնությունը: Փոխարենը` ակտիվ գովազդվում է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման փաստը: Իսկ միգուցե հենց այս գովազդի համա՞ր է նախատեսված «Հումանիտար բեռ» օպերացիան: Չգիտեմ: Կասկածում եմ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։