Search
Close this search box.

Չեմ կարող չօգտագործել այս բառերը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակվեն, դրանից հետո հայկական կողմը հույս ունի հասնելու պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրեց հայկական կողմի առաջարկը՝ ստորագրել պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված կետերով և շարունակել բանակցությունները մյուս կետերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս առաջարկն ադրբեջանական կողմից խանդավառությամբ չի ընդունվել՝ դատելով հրապարակային արձագանքներից և շփումներից։

«Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասաց Միրզոյանը։