«Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված ոստիկանության ծառայողը ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է։
Աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի հիմքում բավական կենցաղային թվացող հարց է եղել՝ ավտոկայանատեղիի շուրջ վեճը։ Դեպքից մեկ օր առաջ Մալաթիայի տարածքում ոստիկանության ծառայողի, քննիչների և քաղաքացու մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։





