Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Բյուրեղավանի բնակիչներին հորդորել են ծորակից ջուր չօգտագործել։

«Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», — ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Բյուրեղավանից աղիքային վարակի գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի։ Կկատարվեն ջրի նմուշառումներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։