Search
Close this search box.

Բելգորոդի մարզում մտցվեց արտակարգ դրության ռեժիմ. նոր տեղեկություններ

Բելգորոդի մարզում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ մարզային մակարդակով։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը խոստացել է դիմել իրավական հանձնաժողով՝ խնդրելով դաշնային մակարդակի արտակարգ դրություն մտցնելու մասին, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

«Իրադրությունը Բելգորոդի մարզում շարունակում է մնալ չափազանց լարված եւ բարդ։ Ամենօրյա գնդակոծություններ Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ավերված տներ, վիրավոր եւ զոհված խաղաղ բնակիչներ։ Ուստի որոշում ենք կայացնում այսօրվանից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում, բնակչության պաշտպանության, տուժածներին լրացուցիչ օգնության ցուցաբերման նպատակով հայտարարել արտակարգ դրություն մարզային մակարդակով»,- ասել է Գլադկովը բնակիչներին հղած ուղերձում։

Մարզային մակարդակի արտակարգ դրություն մտցվում է այն դեպքում, երբ սուբյեկտի տարածքում զոհվել կամ վնասվել է 50-500 մարդ, իսկ վնասը կազմել է 12 մլն-ից 1,2 մլրդ ռուբլի։

Դաշնային մակարդակի արտակարգ դրություն հայտարարում են, երբ տուժածների թիվն ավելի քան 500 է կամ վնասի չափը գերազանցում է 500 մլն ռուբլին։

Օգոստոսի 7-ից արտակարգ դրության մարզային մակարդակի ռեժիմ գործում է Կուրսկի մարզում։ Այն մտցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի հետ Սուջայի եւ Կորենեւոյի շրջաններում բախումների պատճառով։ Օգոստոսի 9-ից մարզում հայտարարվել է արձագանքման դաշնային մակարդակի դրություն։