ԲԴԽ շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել

Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կորյունի փողոցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները և կոտրվել ապակիները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։