Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են․ լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը․ «Ես հիմա չեմ ուզում թվեր հրապարակել, բայց դեռ կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ընդգծել է Բայրամովը։
Ըստ նրա՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից, ադրբեջանական կողմն այս գործընթացի նախաձեռնողն է և շահագրգռված է այն ավարտին հասցնելով։