Search
Close this search box.

Այս գիշեր մինչև -10 աստիճան ցուրտ է կանխատեսվում Հայաստանում

Նոյեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 20-25 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետ»-ը, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +3+7,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +7+11,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+13,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+17,

Արմավիրում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+13։