Այս գիշեր Հայաստանում ուժեղ ցուրտ է սպասվում

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 21-ի ցերեկը, 25- ին՝ 17-20 մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի ցերեկը կնվազի 2-3, 22-24-ը, հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը՝ շատ ուժեղ, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ -2-4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ —16-20, ցերեկը՝ -6-10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ —14-19, ցերեկը՝ -6-9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -3-6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -6-10,

Լոռիում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -3-7,

Տավուշում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -5-9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-6,

Արարատում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -3-6,

Արմավիրում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1-3,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -15-18, ցերեկը՝ -6-9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-6-9, ցերեկը՝ -1-4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2+1,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8։