Այդ հողերը Ռուսատանն օկուպացրել է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկարներ չի տեսնում։ Այս մասին նա հայտարարել է «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:

«Անձամբ ես, լինելով իրատես, տեսանելի ապագայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում»,- ասել է Ալիևը։

Նա դա բացատրել է նրանով, որ երկու կողմերն էլ չեն հրաժարվում տարածքների նկատմամբ իրենց իրավունքներից։

«Ռուսաստանն օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող են նահանջել դրանից։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում է Ուկրաինայի մաս»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանն էլ է այդ հողերը համարում Ուկրաինայի մաս։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել. «Ոչ, սա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։