Search
Close this search box.

Առուշ ջան քեզ ոչ մի շղթա, ոչ մի բանտ չի կարող կոտրել. Վահե Լոռենց

Please enter a valid URL

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումից հետո հետևյալ գրառումն է արել.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին դատապարտեց 1 տարի, 8 ամիս ազատազրկման։
Այո՛, Հայաստանում պետք չեն աշխատող, համայնքին, հայրենիքին նվիրված, աշխատասեր և աշխատող քաղաքապետեր։ Պետք են միայն իշխանություններին քսու ծառայող, քծնվող, իրենց կամքը կատարող անձինք։

Առուշ ջա՛ն, դու բանտում գտնվելով՝ հաղթեցիր ընտրություններում։ Վստահաբար՝ քեզ ոչ մի բանտ, ոչ մի շղթա չի կարող կոտրել։ Քո գործն արդար է, ուղիդ՝ շիտակ։ Դու հաղթող տեսակ ես, և ճակատագիրդ Հաղթանա՛կն է․․․
Իսկ քեզ չճանաչող, գործդ, ուղիդ չիմացող այն անձինք, որոնք հրճվանքի մեջ են, թող սերտեն պարզ ճշմարտությունը․- Ժամանակավոր անհաջողությունը ժամանակավոր հաջողությունից լավ է։

Դու կհաղթես․ քո թիկունքում Հայրենիքն է։
Մարդու հասակը ոտքի մատներից մինչ գլուխը չէ, այլ ա՛յն անհունից, որտեղ աճյու՛նն է նրա նախահոր։
Քո նախահայրերը պատգամ են թողել, որն է՝ Անկոտրում լինել և Հաղթե՛լ․․․