ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Ինչ է հայտարարում Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել YerevanToday-ին, 5-րդ ալիքին և News.am-ին՝ խոսելով ընտրությունների արդյունքների և հնարավոր զարգացումների մասին։

«Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով՝ ամբողջ այդ «Քաղաքացիական պայմանագիր» թիմի մոտ և անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ: Կարծում եմ՝ հերթական բլեֆն էր փորձում անել՝ մտածելով, որ կկարողանան ազդել հետագա հաշվարկի վրա, և այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով, և նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ-որ պարբերականությամբ, փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ այսպես իրենց ուզած համոզիչ հաղթանակը «նկարեն»։ Կարծում եմ՝ սա է, բայց, իհարկե, պատկերը լրիվ ուրիշ է․ նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հնարքներով ավելացրել են»,- հարցազրույցի մեկնարկին ընդգծեց Քոչարյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։