Search
Close this search box.

Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը: