Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի աստղ, UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը Դալլասում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի մրցաշարում վստահ հաղթանակ է տարել։
Ծառուկյանը մրցել է ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Kylon ‘Mugzy’ Jamison-ի հետ և առաջին մրցափուլում առավելության հասել 16:4 հաշվով՝ գոտեմարտն ավարտելով ժամանակից շուտ։
Այս հաղթանակը Արման Ծառուկյանի համար RAF լիգայում վերջին հինգ ամսվա ընթացքում արդեն հինգերորդն է։





