«Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցում»․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի բարձրացվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում այն նախագծերում, որոնց տնտեսական նպատակահարմարությունը խիստ կասկածելի է։ Սա լիովին համապատասխանում է Արևմուտքի մայրաքաղաքների անբարեխիղճ խաղերի տրամաբանությանը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու նպատակով»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը դիվանագիտական խողովակներով կապվել է Մոսկվայի հետ ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։