Սոցիալական հարցերի նախարար ՆԱրեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Արցախից տեղահանված անձանց տրվող դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և 40+10 ծրագիրը կգործի մինչև մարտ։ «Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։ Այսինքն այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա»,- ներկայացրեց նախարարը։ Իսկ հուլիսից-դեկտմբեր ընկած ժամանակահատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։