Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծnղին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով անցնող ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի դիմագիծն ու կառուցվածքը։ Այդ մասին 24News-ին հայտնել է Ասատրյանի փաստաբան Արագած Զաքարյանը։

Ըստ Զաքարյանի՝ Արարատ Միրզոյանին հարց է տրվել, թե եթե ինքն այդ պահին եղել է ուշաթափված վիճակում, ինչպես է տեսել ամբաստանյալի «դիմագիծն ու կառուցվածքը», վերջինս էլ նշել է, թե եղել է ընկած վիճակում, բայց աչքերը բաց է եղել։ Ի դեպ, նույն գործով հարցաքննված Միրզոյանի անվտանգության աշխատակիցները դատարանին հայտնել էին, որ չեն ճանաչում երիտասարդին ու չեն տեսել, որ նա հարվածել է այն ժամանակվա ԱԺ նախագահին։

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն այն բանից հետո, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով, ըստ էության, հայկական կողմը կորցրեց Արցախի մի մասի ու հարակից շրջանների նկատմամբ վերահսկողությունը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։