Արարատ Միրզոյանն ու Շվեյցարիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հանդիպման քննարկումների կենտրոնում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ կողմից ներդրված ջանքերը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրության և այդ տարբերակով պայմանագրի ստորագրման առաջարկի՝ ՀՀ կողմից ներկայացման հիմքում դրված կառուցողական մոտեցումը։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։