Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի շնորհավորական ուղերձը` Գիտելիքի օրվա առթիվ.
Կրթության բնագավառի հարգելի՜ ներկայացուցիչներ, սիրելի մանկավարժներ, դպրոցականներ, սաներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրը կարևոր և հիշարժան է բոլորիս համար, բայց առավել առանձնահատուկ է կրթական հաստատություններում նորամուտը նշողների համար:
Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ձեզ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:
Սիրելի՜ մանկավարժներ,
Ապարանի համայնքապետարանը մեծապես կարևորում է ձեր դերը համայնքի բնակչության կրթության և համայնքի զարգացման հարցում և հայտնում է մշտապես աջակից լինելու պատրաստակամությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ աշխատանք: