Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է տարեմուտի տոնական համերգին

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկա էի «Հանուն ազատության» իրավական հասարարական կազմակերպության կազմակերպած տարեմուտի տոնական համերգին, որի ընթացքում անազատության մեջ գտնվող կանանց ուրախ պահեր պարգևեցին երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Նարեկ Պողոսյանը, Սամսոն Պանյանը, Արսեն Զաքարյանը, Դավիթ Հայրոյանը և Դավիթ Աղասին։ Ծանոթացա նաև կրթական դասընթացների մասնակցած դատապարտյալների ձեռքի աշխատանքներին: Այս տարվա ընթացքում «Աբովյան» ՔԿՀ-ում նման դասընթացների մասնակցել է 20 դատապարտյալ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։