ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարը Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը: Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նրանք վերահաստատել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում։

Քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։