ԱՄՆ պետդեպը զգուշացնում է

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգթոնը կհրաժարվի ուկրաինական հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն «հստակ առաջարկներ», փոխանցում է BBC-ն:
«Կողմերը պետք է ներկայացնեն հստակ առաջարկներ՝ հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ»,- ասել է Պետդեպի խոսնակը՝ մեջբերելով Ռուբիոյի խոսքերը։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»։ Վերջնական որոշումը կայացնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։