Պետք է ֆիքսել, որ վերջին տարին, իհարկե որոշ բացառություններով, ամենախաղաղ տարիներից մեկն է եղել՝ առնվազն գետնի վրա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ի պատասխան հարցին, թե նախորդ ընտրություններին քաղաքացիներին խաղաղություն էին խոստանում, արդյո՞ք 2026թ.-ի ընտրություններին էլ նույն կարգախոսով են մասնակցելու։
«Իհարկե, եղել են որոշ իրադարձություններ, բայց, ընդհանուր առմամբ, ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը և անում ենք ամեն ինչ, որ օր առաջ ստորագրվի»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու:
«Մենք շարունակելու ենք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ և առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք»,- եզրափակել է Ռուբինյանը։