Ալիևի ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ կորցրել է GPS ազդանշանը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ «Բաքու-1»-ը, դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ արտաքին տեխնիկական միջամտության է հանդիպել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դրա մասին տեղեկությունը հայտնվել է «միջադեպի հանգամանքների նկատմամբ աճող ուշադրության, դրանց թվում՝ Ռուսաստանի օդային տարածքի վրա GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումների ֆոնին»։

Այս տեղեկության բացահայտումը հաջորդել է հաղորդագրությունը, ըստ որի Ալիևի ինքնաթիռը հանկարծակի դուրս է եկել Ռուսաստանի օդային տարածքից և չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել Բաքու, գրում է ադրբեջանական Turan-ը։