Ես նախորդ օրվա քննարկումներից հետո, քննարկումների արդյունքում որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում Civic.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը:
Խոսելով պատճառների մասին, նա աասաց. «Երկու պատճառ եմ տեսնում. Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ՝ հողամասի եւ այն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված: Ես գտնում եմ, որ այդ չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի, դա վնասելու է մեր դատարանի իմիջին եւ դատավորի կարգավիճակին:
Միաժամանակ, այդ ամեն ինչը կարող է վնասաբեր լինել նաեւ մեր կուսակցության իմիջին: Այդ պատճռով համարում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ»:
Սիրունյանն ընդգծեց, որ ինքը դեռեւս կուսակցական է եւ ՔՊ-ին իր անդամակցությունը պետք է դադարեցներ ընտրվելուց հետո. «Ես հանում եմ իմ թեկնածությունը եւ պետք է խնդրեմ, որ եթե այդպիսի կարգ կա՝ ԱԺ-ն չքվեարկի», — ասել է նա: