Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների վրա հարձակումներ իրականացնելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանի համար եղբայրական երկիր է։ «Առաջին հերթին՝ մեր տարածքի ազատությունն ու ինքնիշխանությունը հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքից հարձակում իրականացնել հարևան երկրի վրա»,- Milliyet թերթին ասել է Հաջիևը։




