Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա կնոջ մարմինը

Ադրբեջանը դեռևս չի վարադարձրել հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Այս պահին որևէ առաջընթաց այդ հարցում դեռ չկա։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել երկու կողմերի համաձայնության դեպքում նպաստել հետագա քայլերի իրականացմանը։ Այս պահին կողմերի ձեռքերում է որոշումը։ Բայց կարող եմ ասել, որ հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,–ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։