«Չեմ բացառում, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևանի ուղղությամբ տրանսպորտային միջանցքն անցնի ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով»,- ադրբեջանալան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Նրա խոսքով, անկախ երթուղու վերջնական որոշումից, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունները, այնուամենայնիվ, կստեղծվեն։ «Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է»,- ասել է թուրք նախարարը։