Search
Close this search box.

Ադրբեջանի դրոշը Տավուշի գյուղերի գլխին տնկել են, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել. Ոսկան Սարգսյան

Please enter a valid URL

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
<<Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները>: Խորհրդարանում ինչո՞ւ եք միայն սրճարան բացել, բա ո՞ւր է ձեր կողմից այդքան սիրված քյաբաբանոցը, միգուցե նաև սաունա բացեք՝ մերսման սրահներով։ Սահմանամերձ հողերը միակողմանի կերպով,դուք կիմանաք՝ թե ինչի դիմաց, հանձնել եք Ադրբեջանին, Ադրբեջանի դրոշները տնկվել են մեր սահմանամերձ գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացում, որը սուրճը և ուտեստները կայֆերով վայելեք։