Աբխազիայի՝ այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան, ընդդիմության վերջնագրից հետո լքել է Սուխումը, այս մասին Telegram-ալիքում հայտնել է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ Բժանիային մեկ ժամ ժամանակ է տալիս՝ հրաժարական ներկայացնելու համար։ Բժանիան հրաժարվել էր հրաժարական տալ՝ ասելով, որ կմնա Աբխազիայում և կշարունակի աշխատել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ից Աբխազիայում բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման։