3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասին

Արտենի գյուղի մոտակայքում այսօր՝ հունիսի 22–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։