2025թ. բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 1 միլիարդ 658 միլիոն դրամ, որն այս անգամ 6,4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024թ., այսինքն՝ 112 միլիոն դրամով: Այս մասին ԱԺ-ում 2025թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 միլիարդ 617 միլիոն դրամ, որը 4,1 տոկոսով ավելի քիչ է, քան 2024թ: Կապիտալ ծախսերը կլինեն 41 միլիոն դրամ, որը 51 տոկոսով ավելի քիչ է, որովհետև 2024թ. բյուջեով նախատեսված էր 85 միլիոն դրամ»,- նշեց նախարարը: