2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111–րդ տարալեից կապակցությամբ X-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրության կողմից այսօրվա Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքներում սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի՝ շարունակելով ցեղասպան արշավը, որն սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,-գրել է նա։

Նյու Յորքի քաղաքապետը վերահաստատել է հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։