«Ժողովուրդ». Ով կլինի հունիսի 7-ի քաղաքական «սյուրպրիզը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ավարտվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ վաղը լռության օր է, երբ քաղաքական ուժերին արգելվում է որևէ ձևով քարոզչություն իրականացնել։

Քարոզարշավի ողջ ընթացքում հիմնական քաղաքական դերակատարներն արդեն հասցրել են ներկայացնել իրենց ծրագրերը, խոստումները և փոխադարձ մեղադրանքները, ուստի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ էական անակնկալներ ակնկալելը դժվար է։ Քաղաքական շրջանակներում գերիշխող գնահատականն այն է, որ քարոզարշավի ընթացքում ձևավորված պատկերը, մեծ հաշվով, կարտացոլվի նաև քվեարկության արդյունքներում։

Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ընտրապայքարում առաջատար դիրքերում շարունակում են մնալ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» քաղաքական ուժերը։ Միաժամանակ, անցողիկ շեմը հաղթահարելու հավակնություն ունեն ևս երկու ուժեր՝ Արման Թաթոյանի և Գուրգեն Սիմոնյանի գլխավորած քաղաքական ուժերը։
Այսպիսով, ընտրական ինտրիգը հիմնականում տեղափոխվում է ոչ թե առաջատարների, այլ խորհրդարան անցնելու համար պայքարող ուժերի դաշտ, և հետաքրքիր է, թե ով կլինի հունիսի 7-ի քաղաքական սյուրպրիզը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց Գուրգեն Սիմոնյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։