Search
Close this search box.

«Ժողովուրդ». Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կբոյկոտեն արտահերթ նիստը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։

Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ կուսակցության վարչության նիստից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտելու են նիստը:

ArmLur.am-ին ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտնեց, որ բոյկոտելու են նիստը, չեն մասնակցելու:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ ի սկզբանե քվորում չեն ապահովելու, բայց եթե նիստը կայանա, մասնակցելու են եւ իրենց դիրքորոշումը հայտնեն:

Արտահերթ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ձայն: Եթե «Հանրային ձայն» խմբակցությունը ներկայանա, ապա քվորում կլինի, եւ նիստը կկայանա:

Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:

Կարճ ասած՝ նահանջ երգով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում