Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կան բազմաթիվ տարրեր և քայլեր, որոնք այսօր ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել Ուկրաինան։
«Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ և Պուտինի և Ռուսաստանի Դաշնության կողմից կրկվող ագրեսիայի կանխմամբ»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի Պուտինին ստիպի դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը, որպեսզի, առաջին հերթին, մարդկանց ու ժամանակի կորուստ չլինի։