ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դիմելու ենք Սահմանադրական դատարան 2 պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ. Սամվել Կարապետյան

Դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան 2 պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Մենք էլ չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, դրա համար ասում ենք, որ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն, ինքը չապահովեց դա: Ընտրությունները ամբողջությամբ կեղծված են, տապալված են, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, բոլոր շրջանային համակարգողները կալանավորված են:

Մեր հարցը խորհրդարանը չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, կհեռացնենք այդպես»,- նշել է Կարապետյանը:

@armlife.lurer

ԸՆտրություններն ամբողջությամբ կեղծված են, տապալված են․ Սամվել Կարապետյան #newsarmenia #Hayastan Armlife.am #news

♬ оригинальный звук — Armlife — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։