ՏԵՍԱՆՅՈւԹ․ Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Երևանում խցանումները նվազեցնելու համար մարդատար ավտոմեքենաների համար սահմանվելու են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին հունիսի 12-ի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, որն իր հերթին հանգեցրել է ավտոմեքենաների քանակի կտրուկ ավելացման։

«Որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, որը մենք տարիների ընթացքում անընդհատ իրականացրել ենք, հանրային տրանսպորտն իր ժամանակացույցով չի կարող աշխատել, եթե մենք չունենանք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար»,- ասել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ ավտոմեքենաների համար «վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ», իսկ դրանք պետք է փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված, ամբողջական ուղեգծերով։ Քաղաքապետի համոզմամբ՝ նման ծրագիր է իրականացվելու Երևանում, ինչպես եվրոպական բոլոր քաղաքներում, սակայն՝ արդեն կոնկրետ թվերի հիման վրա։
Ըստ Ավինյանի՝ որոշումները հիմնվելու են Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի վրա. այս հիմնարկը ստեղծվել է թվային լուծումներ ներդնելու և վերլուծություններ կատարելու նպատակով։ Քաղաքապետը նշել է, որ կենտրոնն արդեն սկսել է կոնկրետ արդյունքներ տալ և ներկայում մրցութային փուլում է. իրականացվում է փորձնական ծրագիր, որով չափվելու է մայրաքաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքը։ Այս հաշվարկների հիման վրա էլ տարվա ընթացքում ներկայացվելու է փոփոխությունների ծրագիրը։

Քաղաքապետը պարզաբանել է, որ փորձնական ծրագրի արդյունքում հստակ պատկեր կունենան, թե այս պահին քանի ավտոմեքենա է մուտք գործում Երևան, ինչ ծավալի կայանատեղեր պետք է ստեղծվեն քաղաքի մուտքերի մոտ ու քաղաքի ո՛ր հատվածներում, ինչ տեսակի սահմանափակումներ են մտցվելու մարդատար ավտոմեքենաների համար, և ո՛ր հատվածներով են անցնելու ավտոբուսային ու տրոլեյբուսային առանձնացված գծերը։

«Հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ իրականացնելու ենք 2027-ին»,- նշեց Ավինյանը։

@armlife.lurer

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան #Armlife #news #lurer #newsarmenia #Hayastan

♬ оригинальный звук — Armlife — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։