Ընդդիմադիրներն առաջարկում են 3-րդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան

Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Ալիևի հայտարարություններից ոգևորված «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են 3-րդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այս կերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի մասին։

Հայաստանի տարածքով որևէ միջանցքի կամ որևէ կողմի վերահսկողությամբ ճանապարհի մասին քննարկում անգամ չի կարող լինել, Հայաստանում ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից»,- գրել է նա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։