Ուժեղ Հայաստանին պետք են առողջ քաղաքացիներ, դրա համար երկար չեմ կապի։ Այս մասին Էրեբունի վարչական շրջանում այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ կարճ ելույթ ունենալով անձրևի ժամանակ։
«Այսօր զբոսնել ենք ամբողջ Էրեբունի վարչական շրջանով, Նուբարաշեն էլ ենք եղել ու զգացել ենք մեր հայրենակիցների դրական էմոցիան։ Բոլորի կողմից այն փոփոխության հույսը պարտավորեցնում է, որ մեր երկիրն ունենա լուրջ ղեկավար, երկրի ղեկավարը չլինի այնպիսի մարդ, որ մենք ամաչենք։ Այս ամեն անլրջությունը պետք է վերանա, մենք ինչ պետք է սովորենք այս մարդկանցից»,-ասել է Կարապետյանը։
Նա կոչ արեց համատեղ ուժերով բերել փոփոխություն և կառուցել ուժեղ և առողջ երկիր։





