Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ թեժ խոսակցություն ունեցած կինը, ով հունից հանել էր Փաշինյանին, փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է․ այդ առիթով փաստաբանը գրառում է արել։
«Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը։
«Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:
Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:
Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»,- գրել է նա։





