Խոցել են ՄիԳ–29 ինքնաթիռ

ՌԴ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հավելում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը ոչնչացրել են նաև Ուկրաինայի զինված ուժերի հինգ JDAM կառավարվող ավիառումբեր, ամերիկյան արտադրության յոթ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ արկ և 50 անօդաչու:
Դրանց խոցման հստակ շրջանները չեն նշվում։