ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար, չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Օվերչուկի հայտարարությանը, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանեց. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքեց. «Չի կարող այդպիսի բան լինել։ Դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։