Ռուսաստանը պաշտոնական ծանուցում է ստացել Հայաստանից, որ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սա արդեն դառնում է մի համակարգ, որը, ինչպես մենք հասկանում ենք, այս ուղղությամբ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ չի մասնակցի մայիսի 28-29 տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովին: Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:





