«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Գևորգ Պապոյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը, այնուամենայնիվ, պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում, մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց նա։

Պապոյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ. շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։

«Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- նշեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։