Խաղաղության համաձայնագիրը սրբագրելու է Ադրբեջանի կատարած հանցագործությունները. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի հետ համաձայնագիրը, եթե այն կնքվի, Հայաստանին արդար,հարատև խաղաղություն չի ապահովելու, քանզի բացի այդ համաձայնագրի 17 կետերը, Ադրբեջանը հավելյալ պահանջներ ունի, որոնք ժամանակի ընթացքում ավելանալու են։ Այդ համաձայնագիրը սրբագրելու է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունները։ Իլհամ Ալիևն ունի Հայաստանին հարկադրելու հստակ ռազմավարություն, այն չի փոխում, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի միայն իր աթոռը պահելու նպատակ։ Նիկոլ Փաշինյանն իր կողմից ծվածեղ սարքելը, հեծանիվ քշելը համացանցում տարածում է , սակայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կետերը գաղտնի է պահում, դրանք չի հրապարակել,դրա մասին տեղյակ չի պահել Հայաստանի 3 միլիոն վարչապետերին։ Եթե Ադրբեջանը խախտի համաձայնագրի կետերը, կամ դրանք մեկնաբանի իրեն հարմար, Հայաստանին ոչ ձեռնտու կերպով, ո՞վ է այդ երկրին կարգի հրավիրելու, չէ որ խաղաղության գործընթացում միջնորդ, այսինքն՝ պայմանագրի կետերի կատարման երաշխավոր չկա։