Search
Close this search box.

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Please enter a valid URL

Շատ ուրախ եմ, որ ռազմավարական համագործակցություն է ձևավորվել Վրաստանի և Հայաստանի միջև: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Թբիլիսիում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ամփոփող համատեղ հայտարարությունների ժամանակ:

Նրա խոսքով՝ ռազմավարական համագործակցությունը կխթանի երկու երկրների հարաբերությունների խորացմանը. «Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՀՀ վարչապետին՝ ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելու համար, որն առնչվում էր Աբխազիայից բնակիչների բռնի տեղահանմանը և վերադարձին։ Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեր հարաբերությունների դինամիկան շատ բարձր է, բարձրաստիճան այցերը հաճախակի են։ Մենք պարտավոր ենք այս դինամիկան պահպանել»։

Վրաստանի վարչապետը շեշտեց, որ Փաշինյանի հետ քննարկել են բոլոր ոլորտներում համագործակցության հեռանկարները։