Search
Close this search box.

Վրաստանի ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել նոր խորհրդարանին

Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել օրենսդիր մարմնին։ «Մենք չենք մտածում այս խորհրդարանում աշխատելու մասին»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։

«Միասնություն՝ ազգային շարժում»-ն ու «Փոփոխությունների կոալիցիա»-ն ևս ավելի վաղ հայտարարել էին, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից։

«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր չորրորդ ուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան էլ այսօր է հայտարարել նոր խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու մասին, փոխանցում է РИА Новости-ն։