«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է, ձերբակալվել է՝ մեղադրյալի կարգավիճակով։ Սույն գործով ձերբակալվել էր նաեւ Նարեկ Ամբարյանը։
Հակակոռուպցիոն դատարանից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել ենն տեղեկությունը։ Կարեն Հակոբյանի նկատմամբ` որպես խափանման միոջոց է կիրառվել կալանավորումը երկու ամսով, Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։